Ժնևի բանակցություններում Ռուսաստանը ընտրությունների հարց չի բարձրացրել, պահանջը Դոնբասն է. Բուդանով

2 րոպեի ընթերցում

Ժնևում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ընտրությունների հարց չի բարձրացրել, իսկ հիմնական պահանջը Դոնբասի փոխանցումն է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կիևում անցկացվող Justice Conference-ի շրջանակում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Որքան էլ տարօրինակ է, ռուսները, առնվազն այս անգամ, այդ հարցին ընդհանրապես չեն անդրադարձել։ Տարածքները գլխավոր հարցն են, մնացած ամեն ինչ երկրորդական է իրենց համար, ինձ այդպես է թվում։ Տվեք մեզ Դոնբասը՝ դա նրանց դիրքորոշումն է»,- ասել է Բուդանովը լրագրողներին։

Նա չի բացառել, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 26-27-ին։

Բուդանովի խոսքով՝ ռազմագերիների փոխանակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։

«Մենք աշխատում ենք դրա վրա։ Հուսով եմ, որ այս շաբաթ դա տեղի կունենա»,-ասել է նա՝ հավելելով, որ խոսքը զգալի թվի մասին է՝ ավելի մեծ, քան նախորդ փոխանակման ընթացքում։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բուդանովը նշել է, որ այն հեշտ չի ընթանում, սակայն Ուկրաինան մոտենում է վերջնական որոշումների փուլին։

Բուդանովը ընդգծել է, որ դիվանագիտության և գործընկերների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ, Ուկրաինան քայլ առ քայլ առաջ է շարժվում դեպի արդյունք։

 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը