Իրան

ԵՄ երկրների զինված ուժերի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում այսուհետ «այլ կերպ կդիտարկվի». Բաղայի

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրների զինված ուժերի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում այսուհետ «այլ կերպ կդիտարկվի». Բաղայի

Եվրամիության անդամ երկրների զինված ուժերի ներկայությունը Պարսից ծոցում և տարածաշրջանում այլ կերպ կդիտարկվի, քանի որ դրանք այժմ դասակարգվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Mehr գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Այսուհետ ԵՄ 27 անդամ պետությունների զինված ուժերի ներկայությունը մեր տարածաշրջանում և Պարսից ծոցում կդիտարկվի այլ կերպ, քանի որ դրանք այժմ կհամարվեն ահաբեկչական կազմակերպություններ, և կարող եք կռահել, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները և ազդեցությունը», - ասել է դիվանագետը:

ԵՄ խորհուրդը փետրվարի 19-ին պաշտոնապես որոշել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Ի պատասխան՝ փետրվարի 21-ին Իրանը ԵՄ բոլոր անդամ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում