Իրավունք

Երևանում շուրջ 3 տասնյակ երիտասարդ ծեծի է ենթարկել մեկ երիտասարդի. կա ձերբակալված

1 րոպեի ընթերցում

Երևանում շուրջ 3 տասնյակ երիտասարդ ծեծի է ենթարկել մեկ երիտասարդի. կա ձերբակալված

ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը փետրվարի 23-ին ժամը 10։30-ի սահմաններում նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ 

Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում