Լեհաստանը Մինսկի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալել է բելառուս տղամարդու

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ձերբակալել է բելառուս տղամարդու՝ Մինսկի ռազմական հետախուզության անունից լրտեսություն կատարելու կասկածանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին փետրվարի 23-ին հայտարարել են Լեհաստանի դատախազությունից։

Մասնավորապես նշվել է, որ Պավլով Թ. անունով տղամարդը ձերբակալվել է երեք ամսով և դատապարտման դեպքում կարող է ենթարկվել առնվազն հինգ տարվա ազատազրկման։

Դատախազները նաև հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՆԱՏՕ-ի դաշնակից համարվող Լեհաստանում, Գերմանիայում և Լիտվայում Մինսկի համար հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Նրա գործունեությունը ներառում է կարևոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի պաշտպանության համար կարևոր օբյեկտների հետախուզություն։

Վարշավայում Բելառուսի դեսպանատունը դեռևս չի արձագանքել միջադեպին։

Հայերեն Русский

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով