Մարտունի համայնքն անցել է կենտրոնացված աղբահանության

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը մի քանի օր է, ինչ անցել է կենտրոնացված աղբահանության, որն իրականացվում է  «Կոտայքի և Գեղարքունիքի Կենցաղային կոշտ թափոնների կառավարման կենտրոն»-ի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց  «Կոտայքի և Գեղարքունիքի Կենցաղային կոշտ թափոնների կառավարման կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը,  Մարտունի քաղաքում ու համայնքի գյուղական բնակավայրերում  իրականացվում են աղբամանների տեղադրման և ծառայության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։ Վերոնշյալ աշխատանքները միտված են ապահովելու համայնքում աղբահանության համակարգված և արդյունավետ իրականացումը։

Ծառայության ներդրմանը նախորդել են  համայնքի տարածքների ուսումնասիրությունը և գոտևորումը,  սպասարկման սխեմաների մշակումն ու տեխնիկական կազմակերպչական աշխատանքները, անհրաժեշտ ենթակառուցվածքների նախապատրաստումը։

«Փետրվարի 21-ից արդեն սկսել ենք աղբամանների տեղադրման աշխատանքները։ Համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսում ենք տեղադրել 1000 աղբաման։ Երկու օրվա ընթացքում տեղադրել ենք շուրջ 100 աղբաման ու նաև կազմակերպել աղբի տեղափոխումը դեպի Հրազդանի սանիտարական աղբավայր։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում աղբամանների տեղադրման գործընթացը կավարտենք բոլոր բնակավայրերում։ Միաժամանակ, աշխատանքներ ենք տանում Մարտունու փոխաբեռնման կայանի գործարկման ուղղությամբ։ Այս պահի դրությամբ կենտրոնացված աղբահանություն իրականացնում ենք Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ ու արդեն Մարտունի համայնքներում, տարվա ընթացքում այս համայքներին միանա նաև Վարդենիսը»,- եզրափակեց Սերգեյ Համբարձումյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը