Միացյալ Նահանգներ

Հորդանանի ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել

1 րոպեի ընթերցում

Հորդանանի ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել

Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով New York Times-ը։

Պարբերականում զետեղված արբանյակային պատկերների վերլուծությանը վկայում է, որ փետրվարի 10-ից հետո նկատվել է ինքնաթիռների կուտակում, մասնավորապես՝ Կատարի «Ալ-Ուդեյդ» և Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ամերիկյան բազաներում։

Լուսանկարներում երևում է ավելի քան 60 հարվածային ինքնաթիռ, ինչը մոտավորապես երեք անգամ գերազանցում է սովորական թիվը։ Ավելին, թռիչքների տվյալների համաձայն՝ փետրվարի 15-ից ի վեր բազայում վայրէջք է կատարել առնվազն 68 ինքնաթիռ։ Թերթը նաև հաղորդում է, որ ապաստարաններում կարող են տեղակայվել լրացուցիչ կործանիչներ։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս F-35 կործանիչներ՝ շատ ավելի ժամանակակից ինքնաթիռներ, քան սովորաբար բազայում տեղակայվածներն են: տեղակայվել են նաև մի քանի անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ, ինչպեսև նոր հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ամերիկյան ինքնաթիռներն ու սարքավորումները բազայում տեղակայված էին Միացյալ Նահանգների հետ կնքված պաշտպանական համաձայնագրի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում