Իրան

Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին

1 րոպեի ընթերցում

Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը շարունակում է միջնորդական ջանքերը՝ նպատակ ունենալով դադարեցնել ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ ի հեճուկս վերջին օրերին ռազմական գործողությունների սրման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France 24-ը։

«Դժվար է լավատես լինել նոր ռազմական գործողությունների փոխադարձ ալիքի պայմաններում։ Մենք հույսը չենք կորցրել, մենք շարունակում ենք ներգրավված մնալ», - լրագրողներին ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին

Պակիստանյան կողմը խնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելու հույս է հայտնել։ «Մենք համոզված ենք, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը պետք է լինեն բոլոր վիճահարույց հարցերի բանակցային կարգավորման հիմնական սկզբունքները», - հավելել է ԱԳՆ խոսնակը։

Անդրաբին նաև հայտնել է, որ Պակիստանի ներքին գործերի նախարարը վերջերս է վերադարձել Թեհրանից, որտեղ Իրանի ղեկավարությանը փոխանցել է վարչապետի ուղերձն ու նամակը՝ որպես միջնորդական ջանքերի մի մաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում