Իրան

Թրամփը խոստացել է այս գիշեր «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին

2 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է այս գիշեր «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այս գիշեր «շատ ուժեղ» հարված կհասցնի Իրանի և շուտով վերահսկողություն կհաստատի այդ երկրի նավթի և գազի ենթակառուցվածքների ու շուկաների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։

«Միացյալ Նահանգներն այսօր գիշեր շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և պաշտպանության մյուս բոլոր ձևերը, ինչպես նաև նրա հարձակողական կարողությունների մեծ մասն այլևս չկան)։ Ինչ-որ պահի, ոչ այնքան հեռավոր ապագայում, մենք կգրավենք Խարգ կղզին և այլ նավթային ենթակառուցվածքներ ու կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի հետ, ինչը հիանալի է և՛ Վենեսուելայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Պարսից ծոցի հյուսիսային մասում գտնվող Խարգ կղզում է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը։

Նշենք, որ այս օրերին վերսկսվել են ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների և Իրանի միջև։ ԱՄՆ-ն տարբեր հատվածներում հարվածներ  է հասցրել Իրանին, ինչին ի պատասխան իրանական կողմը թիրախավորել է Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում