Եվրոպա

Եվրոպական հանձնաժողովը պահանջում է, որ ԵՄ գործարանները 50 անգամ ավելացնեն զենքի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը պահանջում է, որ ԵՄ գործարանները 50 անգամ ավելացնեն զենքի արտադրությունը

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության երկրների ռազմարդյունաբերական համալիրից պահանջում է, որ ԵՄ երկրները 50 անգամ ավելացնեն արտադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը՝ ելույթ ունենալով Մադրիդում պաշտպանական համաժողովում։

Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստաի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևը «50 անգամ ավելացրել է ռազմական արտադրությունը»։

«Եվրոպական հավակնությունները պետք է լինեն նույնը։ Պետք է կառուցվեն նոր գործարաններ, պետք է օգտագործվեն նորագույն սարքավորումներ, պետք է ներգրավվեն որակյալ աշխատողներ այդքան զենք արտադրելու համար», - նշել է նա։

Եվրահանձնակատարի խոսքով՝ դրա համար ԵՄ երկրները պետք է արդյունաբերությանը երաշխավորեն «զենքի երկարաժամկետ և կայուն պահանջարկ», որը, նրա պնդմամբ, անհրաժեշտ է Եվրոպայում խաղաղության համար։

Կուբիլյուսը ԵՄ անդամներին կոչ է արել օրենսդրական մակարդակում «ամրագրել խոշոր ռազմական պաշարների պահպանման անհրաժեշտությունը», որպեսզի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները վստահություն ունենան ներդրումների հուսալիության հարցում:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում