Իրավունք

Աջափնյակում կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

1 րոպեի ընթերցում

Աջափնյակում կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից), 7 դրվագ՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով(սպանության փորձ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից), ինչպես նաև 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառություն)։ Անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»,-ասացին դատախազությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի 9 հասցեում հնչել են կրակոցներ։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց ուղղությամբ։

Դեպքի վայրից 7 անձ տեղափոխվել էր հիվանդանոց, որոնցից մեկը մահացել էր, մյուսներից երեքի վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր, 3-ինը՝ ծանր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում