Մարզեր

Վերանորոգվել է Լճափի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվել է Լճափի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Շինաշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2025 թվականի հունիսից, իրականացվել են պետբյուջեի միջոցների հաշվին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճափի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանը, վերանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 17 միլիոն 219 հազար դրամ։ Շինարարական աշխատանքների արդյունքում վերանորոգվել են մարզադահլիճի հատակը, սանհանգույցները, հանդերձարանները, միջանցքը, դռներն ու պատուհանները, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ։ Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ջեռուցման համակարգի անցկացում ու մարզագույքի ձեռքբերում։

Ծրագրի իրականացման շնորհիվ Լճափի միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են միանգամայն բարվոք ու ժամանակակից պայմաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում