Տնտեսություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հույն գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հույն գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները

Հունաստան կատարած պետական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Աթենքում հանդիպեց Հունաստանի գործարար համայնքի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Աթենքից, հանդիպմանը մասնակցում էին տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տարբեր այլ ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանն ու Հունաստանն ունեն տնտեսական գործակցությունը ակտիվացնելու մեծ ներուժ։

Նա ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարեց ռազմավարական նշանակության ծրագրերին։

ՀՀ նախագահը շեշտադրեց նաև տարածաշրջանային զարգացումները, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

«Մենք արդեն հաջողություններ ունենք այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Կցանկանայի նաև այլ խոշոր ծրագրերն ընդգծել, ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում սպասվող ներդրումները տեխնոլոգիական, հաղորդակցությունների, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում»,-ասաց Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ Հունաստանի գործարարները նման հանդիպման հնարավորություն կունենան նաև Երևանում` ավելի մանրամասն ծանոթանալով իրականացվող ծրագրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում