ԱՄՆ-ի պարեկային ինքնաթիռը հետախուզություն է անցկացրել Հորմուզի նեղուցում՝ ԻՀՊԿ-ի զորավարժությունների շրջանում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի P-8A Poseidon պարեկային հակասուզանավային ինքնաթիռը փետրվարի 17-ին հետախուզություն է անցկացրել Հորմուզի նեղուցի երկնքում, որտեղ տեղի են ունենում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Ինքնաթիռը թռել է Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայից։ Մի քանի ժամ տևած գործողության ընթացքում այն ​​թռիչքներ է իրականացրել Հորմուզի նեղուցի երկնքում՝ շարժվելով Պարսից և Օմանի ծոցերի միջև։ Ընդ որում, թռիչքներն իրականացվել են բավականին ցածր բարձրության վրա՝ մոտավորապես 6000 մետր։

Հորմուզի նեղուցում իրանական զորավարժությունների ընթացքում մշակվում են հավանական ռազմական գործողությունների սցենարներ։ Fars գործակալության տվյալներով՝ սուզանավերը, մասնավորապես, վարժվում են վերջրյա թիրախների ոչնչացման գործում, իրականացվում են ծովից ու ցամաքից թևավոր հրթիռների արձակումներ, օգտագործվում են նոր տեսակի հրթիռներ, որոնք կարող են գործել ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում։

Փետրվարի 17-ին ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Դաֆրա ավիաբազայից արձակված ամերիկյան MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզական հեռահար անօդաչու թռչող սարքը մի քանի ժամ տևողությամբ թռիչք էր իրականացրել Իրանի ափից դեպի հարավ-արևելք՝ Օմանի ծոցի երկնքում։

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժություններ՝ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին

Հայերեն Русский

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն