Մարզեր

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկները մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալներ են նվաճել Հայաստանի մեծահասակ և երիտասարդ տարիքի բռնցքամարտիկների առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, Սևանի մարզադպրոցի սան Նազելի Ավագյանը ՀՀ երիտասարդների բռնցքամարտի առաջնությանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը (մարզիչներ՝ Հովիկ Վարդանյան, Անդրանիկ Քամալյան):

Ճամբարակի բռնցքամարտի դպրոցի սաներ Արաքսյա Շառաջյանը և Գոռ Ղազարյանը ՀՀ երիտասարդների ու մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը զբաղեցրել են 3-րդ պատվավոր հորիզոնականը (մարզիչ՝ Էդգար Սահակյան):

«Արդյունքները վատ չեն, սակայն պետք է հաշվի առնել, որ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկներն իրենց խոսքը դեռ կասեն այս տարվա մայիսին կայանալիք բռնցքամարտի կրտսեր ու ավագ տարիքի հանրապետական առաջնությանը, որտեղ  մրցանակային տեղեր նվաճելու մեր ակնկալիքները չափազանց շատ են»,-ներկայացրեց Գևորգ Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում