Սևանի բժշկական կենտրոնում բացվել է համակարգչային շերտագրման կաբինետ

2 րոպեի ընթերցում

Սևանի բժշկական կենտրոնում բացվեց համակարգչային շերտագրության կաբինետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանը, համակարգչային շերտագրության ծառայության ստեղծումը կարևոր քայլ է տարածաշրջանում ժամանակակից և հասանելի ախտորոշման ապահովման ուղղությամբ։

Համակարգչային շերտագրման սարքը ձեռք է բերվել ՀՀ կառավարության միջոցներով։ Կաբինետի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ոլորտի պատասխանատուներ, բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ և հյուրեր։

Բացման խոսքով հանդես է եկել Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանն՝ ընդգծելով, որ համակարգչային շերտագրման կաբինետի գործարկումը զգալիորեն կբարձրացնի բժշկական ծառայությունների որակը, կկրճատի ախտորոշման ժամկետները և կխթանի ժամանակակից բժշկության զարգացումը մարզում։ «Նման ներդրումները նպաստում են առողջապահական համակարգի ապակենտրոնացմանը և  բարձրորակ բուժծառայությունների հասանելիության ապահովմանը տեղում։ Նոր ՀՇ կաբինետը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և հնարավորություն է ստեղծում իրականացնել ճշգրիտ ու արագ հետազոտություններ՝ տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման համար»,-ներկայացրել է Արամ Նիկողոսյանը։

Նախարարը և մարզպետը շրջայց են կատարել նորաբաց կաբինետում, այլ բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի ու բուժառուների հետ, հետաքրքրվել առողջապահական ապահովագրության ներդրման հետ կապված հարցերով, ապա այցելել Սևանի բժշկական կենտրոնին կից ու նորաբաց «Հանրապետական շտապօգնության ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոն», որը վերջերս հագեցել է 1 ռեանոմոբիլով։

Հայերեն

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

COP17. կրճատելով թափոնը` խնայել բնական ռեսուրսները. ինչ է առաջարկում վերամշակող ընկերությունը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ