1 րոպեի ընթերցում
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ընդհանուր առմամբ 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:
«Նախ իրականացվում է երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում»,- նշել են քաղաքապետարանից:
Գերատեսչությունից հայտնել են, որ երթևեկությունն անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումները կազմակերպվում են գիշերային ժամերին։
Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: