Իրավունք

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի շուրջ 132.000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Դատախազություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի շուրջ 132.000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Վարչական դատարանի 2026 թվականի փետրվարի 13-ի վճռով բավարարվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Դատախազությունից, ընդգծելով՝ անվավեր է ճանաչվել «Ալմաստ» ԲԲԸ-ի անվամբ 2006 թվականի մարտի 17-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում «Ալմաստ» ԲԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող՝ 1296 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, շուրջ 132.000 ԱՄՆ դոլարին համարժեք 49 միլիոն 623 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում