Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը վերջին ութ տարում աճել է ավելի քան 18 անգամ

2 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվը Հայաստանում անցած տարի հասել է 12 հազար 26-ի՝ 2024 թվականի 8396-ի համեմատ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսի ընթացքում։

Անդրադառնալով վերջին մի քանի տարում տեխնոլոգիական ոլորտի որոշ ցուցանիշների՝ նախարարը մանրամասնեց, որ գործող ընկերությունների թիվը 2017 թվականի 650-ի համեմատ՝ անցած տարվա դրությամբ աճել է 18,5 անգամ։  

«Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 2017-ին կազմել է 15 հազար 350, 2024-ին 21 հազար 541, իսկ 2025 թվականին՝ 41 հազար 431։ Աճը 2017-ի համեմատ կազմել է  2,6 անգամ»,-մանրամասնեց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ոլորտի շրջանառությունն անցած տարի կազմել է ավելի քան 1 տրիլիոն դրամ՝ 2024 թվականի 915 մլրդ 805 մլն դրամի փոխարեն։ Անցած տարվա տվյալներով՝ տեխնոլոգիական ոլորտում շրջանառությունը 2017 թվականի համեմատ (306 մլրդ 40 մլն դրամ) աճել է ավելի քան 3,2 անգամ:  

Անցած տարվա դրությամբ, 2017 թվականի համեմատ, 5,2 անգամ աճել է ոլորտի արտահանումների ընդհանուր ծավալը։ Մասնավորապես՝ այդ ցուցանիշը 2017 թվականին կազմել էր 135 մլրդ 440 մլն դրամ, 2024-ին այն հասել է 702 մլրդ 100 մլն դրամի, իսկ անցած տարի՝ 711 մլրդ 500 մլն դրամի։ 

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ