Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից դուրս գալու փորձի ժամանակ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն, որը հրաժարական էր տվել 2025 թվականի նոյեմբերին, ձերբակալվել է փետրվարի 15-ի գիշերը՝ երկրի սահմանը հատելու փորձի ժամանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են «Ուկրաինսկա պրավդան» և «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Ըստ «Ուկրաինսկա պրավդայի», Գալուշչենկոն դուրս է բերվել գնացքից։ Հրատարակության աղբյուրը պարզաբանում է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցները ստացել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության պահանջը` իրենց տեղեկություն փոխանցել, եթե Գալուշչենկոն մտադիր լինի հատել սահմանը։

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հաստատել է Գալուշչենկոյի ձերբակալությունը։ «Այսօր, պետական ​​սահմանը հատելիս, Բյուրոյի հետաքննիչները ձերբակալել են էներգետիկայի նախկին նախարարին՝ «Միդասի» գործի հետ կապված», - ասվում է հայտարարության մեջ։

Գալուշչենկոն Ուկրաինայի էներգետիկայի նախարար է նշանակվել 2021 թվականի ապրիլին, իսկ 2025 թվականի հուլիսին ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Գալուշչենկոյից հետո Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար դարձավ Սվետլանա Գրինչուկը։ 2025 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Վերխովնա Ռադան երկուսին էլ ազատեց աշխատանքից՝ կապված Ուկրաինայի «Էներգոատոմ»-ի և գործարար Թիմուր Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։ Գալուշչենկոյի տունը խուզարկվել է Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների «Միդաս» ծրագրի շրջանակներում։

 

 

 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին