Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից դուրս գալու փորձի ժամանակ
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն, որը հրաժարական էր տվել 2025 թվականի նոյեմբերին, ձերբակալվել է փետրվարի 15-ի գիշերը՝ երկրի սահմանը հատելու փորձի ժամանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են «Ուկրաինսկա պրավդան» և «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ըստ «Ուկրաինսկա պրավդայի», Գալուշչենկոն դուրս է բերվել գնացքից։ Հրատարակության աղբյուրը պարզաբանում է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցները ստացել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության պահանջը` իրենց տեղեկություն փոխանցել, եթե Գալուշչենկոն մտադիր լինի հատել սահմանը։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հաստատել է Գալուշչենկոյի ձերբակալությունը։ «Այսօր, պետական սահմանը հատելիս, Բյուրոյի հետաքննիչները ձերբակալել են էներգետիկայի նախկին նախարարին՝ «Միդասի» գործի հետ կապված», - ասվում է հայտարարության մեջ։
Գալուշչենկոն Ուկրաինայի էներգետիկայի նախարար է նշանակվել 2021 թվականի ապրիլին, իսկ 2025 թվականի հուլիսին ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Գալուշչենկոյից հետո Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար դարձավ Սվետլանա Գրինչուկը։ 2025 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Վերխովնա Ռադան երկուսին էլ ազատեց աշխատանքից՝ կապված Ուկրաինայի «Էներգոատոմ»-ի և գործարար Թիմուր Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։ Գալուշչենկոյի տունը խուզարկվել է Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների «Միդաս» ծրագրի շրջանակներում։