Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. տուժել է երկու մարդ

2 րոպեի ընթերցում

Փետրվարի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Կան տուժածներ ու շինությունների վնասվածքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնտրատևը։ 

Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնք հոսպիտալացվել են։

Կոնդրատևի խոսքով՝ Թեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում վնասվել է նավթի բաք, պահեստ ու տերմինալներ։ Նա իրավիճակը բնութագրել է որպես «բարդ»։ Վնասվել է նաև Յուրովկա գյուղի կաթսայատունը։

Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու ընթացքում վնասվել է մասնավոր տուն, պատուհանները կոտրվել են, իսկ ջեռուցման համակարգը վնասվել։ Հարձակման ժամանակ տագնապի ազդանշաններ են հնչել Սոչիում ու Նովոռոսիյսկում։ Դագոմիսի և Ադլերի բնակիչները հայտնել են երկնքում բարձր ձայների մասին։

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով երեկոյան սահմանափակումներ են մտցվել Կրասնոդարի, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններից ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա: Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի և Վոլգոգրադի օդանավակայանները նույնպես փակվել են գիշերը: Ռոսավիացիայի խոսնակի խոսքով՝ առավոտյան բոլոր սահմանափակումները վերացվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Ազովի և Սև ծովերի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի և Կուրսկի մարզի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք:

 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին