Ալեքսեյ Նավալնին սպանվել է էպիբատիդին թույնով. The Insider

2 րոպեի ընթերցում

Հինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես գրում է The Insider-ը, մի քանի անկախ լաբորատորիա Նավալնիի ընտանիքի կողմից դուրս բերված նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին՝ հարավամերիկյան Epipedobates tricolor գորտի մաշկից ստացվող խիստ թունավոր նյութ: 

Էպիբատիդինը նեյրոտոքսին է, որն ազդում է նիկոտինային ու մուսկարինային ացետիլխոլինային ռեցեպտորների վրա: Այս ռեցեպտորները ներգրավված են ցավի փոխանցման, ինչպես նաև շարժման ու այլ ֆունկցիաների մեջ: Էպիբատիդինը առաջացնում է ամբողջ մարմի զգայունության կորուստ, որը կարող է արագորեն զարգանալ մինչև լիակատար կաթվածահարություն ու շնչառության դադարեցում։ 

«Ալեքսեյ Նավալնիի ախտանիշների վերաբերյալ բաց աղբյուրներից ստացված տվյալները համապատասխանում են էպիբատիդինի ազդեցությանը: Թունավոր գորտերից անջատված բնական ալկալոիդը խթանում է N-խոլիներգիկ ռեցեպտորները նեյրոմկանային սինապսներում, վեգետատիվ գանգլիաներում ու կենտրոնական նյարդային համակարգում: Վաղ փուլում այն ​​առաջացնում է տախիկարդիա, հիպերտոնիա, փսխում, միոկլոնիա ու ցնցումներ: Դրանց արագ հաջորդում են բրադիկարդիան, հիպոտենզիան ու շնչառական դեպրեսիան: Կլինիկական պատկերը որոշ չափով նման է օրգանոֆոսֆատային թունավորմանը, բայց ավելի քիչ արտահայտված M-խոլիներգիկ բաղադրիչով: Ատրոպինը գրեթե անօգուտ է», - The Insider-ին ասել է վերակենդանացման մասնագետ Ալեքսանդր Պոլուպանը, որը բուժել է Նավալնիին «նովիչոկով» թունավորման հետ կապված։ 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում