Երևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբ
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Արզական բնակավայրում նախկին «Շուշան» պանսիոնատը 1 տարուց կվերածվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ռեպորտաժ է հրապարակել ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ տարածքը տարիներ շարունակ հիմնականում օգտագործվում էր որպես հանգստի գոտի՝ փոքր տաղավարներով։ «Նոր Անի»-ն կդառնա Արզականի ամենամեծ հյուրանոցը՝ մահճակալների թվով։
Ընդհանուր ներդրումը կկազմի մոտ 3․5 միլիարդ դրամ, որից 1 միլիարդ դրամը ներգրավել են Կառավարության աջակցությամբ՝ արտոնյալ վարկի տեսքով։ Սա այն առավելագույն գումարն է, որը ստանդարտ պայմաններում հնարավոր է ստանալ հյուրանոցային և առողջարանային կենտրոններ հիմնելու կամ ընդլայնելու Կառավարության աջակցության ծրագրով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանն ընդգծել է, որ հյուրանոցներն ու առողջարանային կենտրոնները պետք է գտնվեն Երևանից դուրս, որովհետև Երևանում արդեն իսկ կա որոշակի կենտրոնացում։
«Մենք փորձում ենք նաև մարզերի զարգացման հարցով աջակցել»,- ասել է փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։