Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ անձրևի և ձյան տեսքով

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը` շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի գիշերը, 19-ին` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ին՝ 18-22մ/վ, 15-16-ին՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի ցերեկը, 15-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Փետրվարի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն