Մարզեր

Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում արդեն հայտնի են ներքին ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների անունները

2 րոպեի ընթերցում

Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում արդեն հայտնի են ներքին ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների անունները

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում նախորդ տարվա վերջին կայացել են ներքին փոխադրումների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները, որոնց արդյունքներով արդեն հայտնի են հաղթող կազմակերպությունները, որոնք առաջիկայում պետք է իրականացնեն ներքին ուղևորափոխադրումները։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ներքին ուղևորափոխադրումների իրականացման համար Գավառ համայնքում մրցույթը հայտարարվել է մեկ առանձին, իսկ Սևան ու Ճամբարակ համայնքի համար՝ մեկ ընդհանուր փաթեթով։ «Գավառտրանս» ՍՊԸ-ն սպասարկելու է Գավառ համայնքի, իսկ «Արևափայլ» ՍՊԸ-ն՝ Սևան և Ճամբարակ համայնքների ներքին ուղևորափոխադրումները։

Այժմ հաղթող կազմակերպություններում ընթանում են տրանսպորտային միջոցների ձեռքբերման  աշխատանքներ, մինչև հունիս ամիսը  նշյալ համայնքներում կտրվի ներքին ուղևորափոխադրումների գործընթացի մեկնարկը։

Իսկ ահա Վարդենիս և Մարտունի համայնքների ներքին ուղևորափոխադրումների համար վերջին տարիներին հայտարարված մի քանի մրցույթներում մասնակիցներ չլինելու պատճառով  համայնքապետարանների ենթակայությամբ ստեղծվում են փակ բաժնետիրական ընկերություններ, որոնք և համապատասխան տրանսպորտային միջոցներ ձեռք բերելուց հետո իրականացնելու են երթուղային գծերի սպասարկումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում