Աշխարհ

Ֆրանսիայում փոթորկից հետո շուրջ 450 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում փոթորկից հետո շուրջ 450 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում շուրջ 450 հազար տնային տնտեսություն առանց էլեկտրականության է մնացել տարածաշրջանում «Նիլս» փոթորկի մոլեգնելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro թերթը։

Ֆրանսիական Enedis ընկերությունը, որը պատասխանատու է էլեկտրաէներգիայի բաշխման համար, հաղորդել է, որ մինչև փետրվարի 13-ի առավոտյան մասնագետներին հաջողվել է էլեկտրամատակարարումը վերականգնել նախորդ օրը անջատումներից տուժած 900 հազար բաժանորդներից մոտավորապես կեսի համար։

Ընկերությունում հավելել են, որ խնդիրը կարգավորելու համար գործի է դրվել 3000 մասնագետ։

Ամենից շատ տուժել են Նուվել Ակվիտանիա և Օքսիտանիա տարածաշրջանները։

Ֆրանսիական օդերևութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն՝ «Նիլս»-ը հասել է Կորսիկա և սկսել է աստիճանաբար մեղմանալ։ Լույս փետրվարի 13-ի գիշերը քամու պոռթկումների արագությունը ժամում հասել է 170 կիլոմետրի։

Միևնույն ժամանակ, Լոտ-է-Գարոն և Ժիրոնդ դեպարտամենտներում հեղեղաջրերի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Ֆրանսիական Ալպերի չորս դեպարտամենտում ձնահյուսի ռիսկի պատճառով գործում է վտանգավորության բարձր մակարդակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում