ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով մրցույթ

2 րոպեի ընթերցում

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով ազգային ինքնության և մշակույթի պահպանումը, հանրակրթական դպրոցների աշակերտների համար անցկացնում է ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթ:

«Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվի ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ՝ ազգային մշակույթի ներկայացման նպատակով: Խրախուսվում են ազգային նվագարանների օգտագործումը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող բեմականացումները: Դպրոցները պետք է տեսանյութերը հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #երգենքուպարենքմայրենիով նշիչը և նշելով ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են գերատեսչությունից։

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2026 թ. փետրվարի 20-ը՝ ժամը 18:00-ն, mayreni@escs.am էլ.փոստին` նշելով ուսումնական հաստատության ամբողջական անվանումը և կոնտակտային հեռախոսահամար: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մրցութային հանձնաժողովը՝ հաշվի առնելով ստեղծագործ և նորարարական մոտեցումները, տեսանյութերի տեխնիկական նվազագույն չափանիշները (կադրի և ձայնի որակը, հստակությունը և այլն): Հաղթող կհամարվեն առավելագույն միավորներ հավաքած 10 տեսանյութերը: Դրանք կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում, իսկ դպրոցները կխրախուսվեն ԿԳՄՍ նախարարության կողմից:

Միջոցառումն իրականացվում է Լեզվի կոմիտեի հետ համագործակցությամբ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա