Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, որոնք կասկածվում են Լուվրի տոմսերի հետ կապված բազմամյա խարդախության սխեմային մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Հետաքննության տվյալներով՝ աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանին հասցված վնասը վերջին տասնամյակում գերազանցել է 10 միլիոն եվրոն։

Ձերբակալությունները կատարվել են Լուվրի կողմից՝ 2024 թ. դեկտեմբերին ներկայացված բողոքից հետո սկսված դատական ​​​​հետաքննության շրջանակներում։ Ձերբակալվածների թվում են թանգարանի երկու աշխատակից, մի քանի էքսկուրսավար և սխեմայի ենթադրյալ կազմակերպիչը։

Ըստ դատախազության վարկածի՝ խարդախությունն իրականացվել է նույն տոմսերի բազմակի օգտագործմամբ՝ տարբեր տուրիստական խմբերի համար։ Սկզբում քննիչների ուշադրությունը գրավել էին երկու չինացի էքսկուրսավար, որոնք, ինչպես ենթադրվում է, պարբերաբար զբոսաշրջիկների խմբեր էին տարել թանգարան՝ կրկնակի ներկայացնելով արդեն օգտագործված տոմսերը։ Ավելի ուշ նմանատիպ գործունեություններ հայտնաբերվել են նաև այլ էքսկուրսավարների մոտ։

Հետաքննությունը նաև գտնում է, որ էքսկուրսավարները թանգարանի ներսում ունեցել են հանցակիցներ, որոնց նրանք կանխիկ վճարել են ստուգումները բացառելու համար։

2025 թ. հունիսին սկսված պաշտոնական հետաքննությունը ներառում է կազմակերպված խարդախության, փողերի լվացման, կոռուպցիայի, երկիր անօրինական մուտք գործելուն նպաստելու և կեղծ փաստաթղթերի օգտագործման մեղադրանքներ: Հետաքննիչների գնահատմամբ՝ ցանցը կարող էր օրական սպասարկել մինչև 20 տուրիստական ​​խմբի:

Դատախազությունը նաև նշել է, որ նմանատիպ սխեմաներ կարող էին գործել Վերսալի պալատում, բայց մանրամասներ չեն ներկայացվել:

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին