Միացյալ Նահանգներ

Ռուբիոն նախատեսում է հանդիպել Զելենսկուն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն նախատեսում է հանդիպել Զելենսկուն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն կունենա հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Գերմանիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ՝ նա այնտեղ կլինի, և հնարավորություն կա նրան տեսնելու։ Կարծում եմ՝ դա իմ գրաֆիկում կա», - ասել է նա։

Անդրադառնալով ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում Ուկրաինային հասցվող ռուսական հարվածներին՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, և արդեն մեկ տարի շատ տքնաջան աշխատել է այդ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Մյունխենի անվտանգության համաժողովն անցկացվում է փետրվարի 13-15-ը։ Քննարկման օրակարգում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Համաժողովին ներկա կգտնվեն գրեթե 50 երկրի ղեկավարներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում