Իրավունք

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել 2 նախկին պաշտոնատար անձի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել 2 նախկին պաշտոնատար անձի նկատմամբ

«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Արմենպրես»-ի տեղեկություններով խոսքը ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի մասին է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում