Մարզեր

Գեղարքունիքի մարզի 26 դպրոցներում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 26 դպրոցներում  տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից 2024 թվականին հաստատված ծրագրի շրջանակներում արևային ֆոտովոլտային կայաններ  են տեղադրվում Գեղարքունիքի  մարզի հանրակրթական 26 դպրոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2026 թվականի փետրվարի 12-ի դրությամբ տարբեր հզորությունների արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել Գանձակի թիվ 2, Գեղարքունիքի, Ծովինարի, Սևանի թիվ 1, Մեծ Մասրիկի, Ծաղկունքի, Մարտունու թիվ 2, Ծովագյուղի, Շողակաթի, Ծափաթաղի, Այրքի, Արեգունու, Թթուջրի, Ջիլի, Զովաբերի, Այգուտի, Գեղամասարի դպրոցներում։ Դրանց գումարային ընդհանուր հզորությունը կազմում է 498,310 կիլովատտ ժամ։ Այդ կայաններն արդեն միացված են ընդհանուր ցանցին։

Ընթացքի մեջ են գտնվում Նորատուսի թիվ 2, Նորատուսի թիվ 3, Նորաշենի, Կարմիրգյուղի թիվ 1, Ճամբարակի թիվ 2, Լանջաղբյուրի, Կարճաղբյուրի, Ծովազարդի միջնակարգ դպրոցներում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքները, որոնց ընդհանուր հզորությունը շահագործումից հետո կկազմի 279,65 կիլովատտ ժամ։

 

  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում