Մարզեր

Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհների ձնամաքրման  և մշակման աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերին տեղացող ձյունը, որն  ուղեկցվում է նաեւ բքով, դժվարանցանելի, որոշ տեղերում նույնիսկ անանցանելի վիճակ է ստեղծում բարձրլեռնային մի շարք բնակավայրեր տանող ավտոճանապարհներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակազմերից, մի շարք ուղղություններում՝ Վերին Գետաշեն-Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր, Կութ-Ազատ-Նորաբակ, Վարդենիս-Արք-Վերին Շորժա  հատվածներում երեկվանից ընթացել ու շարունակվում են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքները ձյան բարձր շերտից։ Դատելով լուսանկարներից ու տեսանկարահանումներից՝ ձյան բարձրությունը որոշ տեղերում հասնում է մինչև 1-1,5 մետրի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողքին մաքրման աշխատանքներում ներգրավված են նաև Մարտունի և Վարդենիս համայնքների կոմունալ սպասարկման գրասենյակների տեխնիկական միջոցները։

Արվում է հնարավորը՝ բքառատ ու ձնառատ  եղանակի պայմաններում ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում