Աշխարհ

Հայտնի է Կանադայում դպրոցի վրա հարձակում իրականացրած անձի ինքնությունը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Կանադայում դպրոցի վրա հարձակում իրականացրած անձի ինքնությունը

Կանադայի Թամբլեր Ռիջ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով 9 մարդ, այդ թվում և հենց կրակողը, մահացել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Առնվազն 25 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հոգեկան խնդիրներ ունեցող 18-ամյա Ջեսի Վան Ռուտսելարն է, ով նախքան նախկին դպրոցի վրա հարձակվելը սպանել է մորը և խորթ եղբորը։ Դպրոցի վրա իրականացված հարձակումից հետո նա ինքնասպան է եղել։

Դպրոցում սպանվել է վեց մարդ, այդ թվում՝ 39-ամյա ուսուցիչը, 12-ամյա երեք աշակերտուհի և երկու աշակերտ, որոնցից մեկը 12 տարեկան էր, մյուսը՝ 13։ Կասկածյալի 39-ամյա մորը և 11-ամյա խորթ եղբորը մահացած են գտել մոտակա տանը։

Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրականացրած անձը, որը ծնվել է որպես տղամարդ, վեց տարի առաջ սկսել է սեռափոխություն իրականացնել և մշտապես նույնականացրել է իրեն որպես կին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում