Մարզեր

2025-ին Գեղարքունիքի մարզում գործել է 328 շինհրապարակ՝ շուրջ 43 միլիարդ դրամի կապիտալ ներդրումների հաշվին

2 րոպեի ընթերցում

2025-ին Գեղարքունիքի մարզում գործել է 328 շինհրապարակ՝ շուրջ 43 միլիարդ դրամի կապիտալ ներդրումների հաշվին

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզում գործել է 328 շինհրապարակ՝ շուրջ 43 միլիարդ դրամի կապիտալ ներդրումների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Արդյունքում  հիմնանորոգվել կամ միջին նորոգման է ենթարկվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության 128 կիլոմետր ճանապարհ, 84․069 գծամետր խմելու ջրագիծ , 50025 գծամետր ոռոգման ցանց, 50․768 գծամետր լուսավորության ցանց և 4954 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել և սալիկապատվել է 6500 գծամետր համայնքային նշանակության փողոցներ ու մայթեր, այդ թվում՝ 9079 ք/մ շենքերի բակեր, սալարկվել է 6958 ք/մ համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ՝ 5581 ք/մ ընդհանուր մակերեսով,  տեղադրվել է  շատրվանային համակարգ, կառուցվել է մեկ հանդիսության սրահ, ինչպես նաև վերանորոգվել է մեկ մշակութային կենտրոն և համայնքային նշանակության շենք։ Մի քանի տասնյակի հասնող ծրագրեր էլ մնում են ժամկետների մեջ՝ տեղափոխվելով 2026 թվական», - ասաց մարզպետը։

Դպրոցաշինության ոլորտում իրականացվել է 67 ծրագիր՝ կառուցման կամ վերանորոգման տեսքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում