Միացյալ Նահանգներ

Երևանը և Բաքուն ինքնիշխան են և իրավունք ունեն հարաբերություններ կառուցելու Վաշինգտոնի հետ. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Երևանը և Բաքուն ինքնիշխան են և իրավունք ունեն հարաբերություններ կառուցելու Վաշինգտոնի հետ. Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, հետևաբար, նրանք լիովին իրավունք ունեն հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը

«Նրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները այլ երկրների հետ», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Վենսի այցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի համատեղ լայնամասշտաբ ծրագրերի մասին հայտարարությունները։

Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր։ Նա Հայաստան էր այցելել փետրվարի 9-10-ին, որից հետո մեկնել է Ադրբեջան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ փոխնախագահ Վենսը ստորագրել է «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և  ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։ Վենսը նաև հայտարարել է այն մասին, որ լայն հնարավորություններ են բացվել խոշոր ծրագրերի իրականացման համար, և ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան։ Իսկ Բաքվում նա Միացյալ Նահանգների անունից ստորագրել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության խարտիան։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում