Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 2025-ին քաղաքացիներից ստացվել է 1712 դիմում
1 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների թիվը 2025 թվականին կազմել է 1712:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 1712 դիմումից բավարարվել է 1178-ը, մերժվել 111-ը, վերահասցեագրվել է 77-ը, 346-ին տրվել է պարզաբանում։ Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալի, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից կատարվել է 1021 քաղաքացու ընդունելություն, որոնցից 315-ը՝ մարզպետի կողմից։ Յուրաքանչյուր ամիս ՀՀ վարչապետի աշխատակազմ և լիազոր պետական մարմին է ուղարկվել տեղեկատվություն քաղաքացիների ընդունելության, քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների թվի, բնույթի և ընթացքի վերաբերյալ:
Գրանցվել է թեժ գծով ստացված 44 հեռախոսազանգ: