Մարզեր

Գեղարքունիքում 2025-ին վարձակալության է տրամադրվել գյուղատնտեսական նշանակության 76,9 հազար հեկտար վարելահող

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2025-ին վարձակալության է տրամադրվել գյուղատնտեսական նշանակության 76,9 հազար հեկտար վարելահող

2025 թվականին Գեղարքունիքի մարզի համայնքներում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող 280 հազար  հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից վարձակալության են տրամադրվել 76.9 հազար հեկտարը, որից 47.6 հազար  հեկտարը համայնքային, 29.3 հազար  հեկտարը պետական սեփականություն հանդիսացող հողամասեր են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հաշվարկված 272.2 միլիոն  դրամ վարձավճարի դիմաց գանձվել է 267.3 միլիոն դրամ վարձավճար, որը կազմում է ընդհանուր գումարի  98.2 տոկոսը։

2025 թվականին մարզի 5 համայնքում աճուրդով օտարվել է 142 միավոր հողակտոր: Այդ գործարքների արդյունքում  համայնքների բյուջե է մուտքագրվել 130.4 միլիոն դրամ:

Հողամասերն օտարվել են սահմանված կադաստրային արժեքների շուրջ 151 տոկոսի չափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում