Աշխարհ

Կոլումբիայի նախագահը հայտնել է իր դեմ պատրաստված մահափորձի մասին

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահը հայտնել է իր դեմ պատրաստված մահափորձի մասին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ  ուղղաթիռը, որտեղ գտնվել է ինքը, հարկադրված է եղել փոխել  երթուղին՝ իր դեմ պատրաստված մահափորձի պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես վայրէջք չկատարեցի այնտեղ, որտեղ պետք է վայրէջք կատարեի, որովհետև կասկածներ կային, թե ուղղաթիռի վրա, որտեղ նաև գտնվում էին իմ երեխաները, կրակ կբացեն», - ասել է նա կառավարության նիստում, որը հեռարձակվել է նախագահի վարչակազմի YouTube ալիքով։

Պետրոյի խոսքով՝ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից։

«Մենք չորս ժամ թռանք բաց ծովի երկնքում և հասանք այնտեղ, ուր չէինք պլանավորել», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում