Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ-ն չկարողացավ կառուցողական դեր խաղալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չկարողացավ դրական ազդեցություն ունենալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքի վրա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«(Եվրոպացիները) չկարողացան անկախ և դրական դեր խաղալ դիվանագիտական ​​գործընթացներում և որոշեցին պարզապես ենթակա կողմի դիրք ընդունել։ Դրա հետևանքով նրանք շատ լուրջ սխալ թույլ տվեցին», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Փետրվարի 6-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում