Մարզեր

Սևան քաղաքում տեղի է ունեցել Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման ու տարաբնակեցման հարցերին առնչվող քննարկում

1 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում տեղի է ունեցել Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման ու տարաբնակեցման հարցերին առնչվող քննարկում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերին նվիրված հանրային քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Հանրային քննարկմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի, Սևանի համայնքապետարանի աշխատակազմերի  ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։

Խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, ներկայացվել են փոխհատուցում ստանալու իրավունքները, բողոքների լուծման մեխանիզմները և բազմաթիվ այլ թեմաներ։

Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են օտարման ենթակա հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում