Մարզեր

Գեղարքունիքի դպրոցներում անցկացվում են «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի դպրոցներում անցկացվում են «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումներ

Գեղարքունիքի մարզպետի 2026 թվականի համապատասխան որոշմամբ մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում են «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումների ծրագրի ցանկում ընդգրկված են ձմեռային մարզաձևերի մրցումներ, տարաբնույթ խաղեր՝ բարձունքի գրավում, ձնագնդիով հարված նշանակետին, սպորտլանդիայի անցկացում, ինչպես նաև՝ ազգային խաղեր։

Մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող միջոցառումների ընդհանուր համակարգումն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։

«Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումների դպրոցական փուլին կհաջորդեն համայնքային փուլի մրցումները, որի պատշաճ անցկացման համար կազմակերպիչները կառաջնորդվեն մարզպետի համապատասխան որոշմամբ սահմանված հանձնարարականներով։

«Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումների նպատակն է մարզի համայնքներում մասսայականացնել ձմեռային մարզաձևերը և ազգային խաղերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից համագործակցված աշխատանք տանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ, մարզի ազգաբնակչության առօրյայում արմատավորել առողջ ապրելակերպ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում