Մարզեր

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են և անցանելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են և անցանելի

Փետրվարի 10-ի  ժամը 15:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի տարածաշրջաններում շարունակվում են ձյան տեղումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը բքի ու առանձին հատվածներում ձյան կուտակումների պատճառով փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Մնացած բոլոր ուղղություններում մարզով անցնող միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության բոլոր ավտոճանապարհների անցանելիությունն ապահովված է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում