Ռուսական հարվածներից Ուկրաինայում կա 2 զոհ, վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի դեմ կիրառել է 125 անօդաչու թռչող սարք, և որ առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ դրանցից 110-ը «խոցվել կամ ճնշվել» են երկրի հյուսիսում, հարավում և արևելքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ Սլավյանսկում օդային ռմբակոծությունների հետևանքով երկու մարդ զոհվել, ևս յոթը վիրավորվել են։ Նրա խոսքով՝ զոհվածները մայր ու աղջիկ են։ Վիրավորների թվում է նաև յոթ տարեկան երեխա։

Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է բնակելի թաղամասի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին, որի հետևանքով  վիրավորվել է երկու երեխա՝ 8 և 12 տարեկան։

Տեղեկություններ են հաղորդվել, որ Օդեսայի մարզում ռուսական հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ օբյեկտ։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-ի գիշերը ՀՕՊ համակարգերը երեք շրջանում խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում Բելգորոդի մարզում խոցվել է երեք, Աստրախանի մարզում՝ երկու, Կուրսկի մարզում՝ մեկ անօդաչու թռչող սարք։

Կուրսկի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնն իր Telegram ալիքում հայտնել է, որ Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են էլեկտրակայանի, որի հետևանքով մոտ 28 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության և մասամբ՝ առանց ջեռուցման։

Փետրվարի 10-ի առավոտյան Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է մարզկենտրոնում և շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների մասին՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հրթիռային հարձակումների հետևանքով։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին