Քաղաքականություն

Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին. Վենսի գրառումը՝ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

1 րոպեի ընթերցում

Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին. Վենսի գրառումը՝ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Ամերիկայի Միացյալ Նահանգների  փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցի ավարտին Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարել է հետևյալ գրառումը. 

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն ապագայի, որտեղ  խաղաղություն է և փոխըմբռնում»:

Այցի ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին գրքեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում