Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն, եթե ԱՄՆ-ն լրջություն ցուցաբերի. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին ասել է փետրվարի 8-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իր իրավունքից: Նրա խոսքով՝ բանակցությունների հաջողությունը կախված է նրանից՝ արդյոք մյուս կողմն այս հարցին «անհրաժեշտ լրջությամբ» կվերաբերվի:

«Կարծում եմ՝ բանակցությունների առաջին փուլն ավելի շատ նման էր վստահության և բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու լրջության ստուգման։ Կան նշաններ, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն որոշակի լրջություն ունի, բայց կան նաև որոշ նշաններ, որ այդ լրջությունը թուլանում է, ինչպիսիք են որոշակի պատժամիջոցների շարունակությունը և ռազմական որոշ ակտիվությունը: Այս ամենը կասկածներ է առաջացնում այն ​​​​մասին, թե արդյոք մյուս կողմը լուրջ է վերաբերվում և պատրաստ է արդյոք իրական բանակցությունների։ Մենք ուշադիր հետևում ենք և գնահատում այս բոլոր նշանները՝ որոշելու համար՝ արդյոք շարունակել բանակցությունները, թե ոչ», - Արաղչիի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի անիրատեսական և անխոհեմ պահանջներն իրական խոչընդոտ են ներկայացնում: Արաղչին ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն չունի:

Մասկատում փետրվարի 6-ին տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ: Իրանր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այդ բանակցությունները քայլ էին դեպի առաջ:

Իրան

Իրանի նախագահը քայլ առաջ է որակել Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները

Հայերեն Français Русский

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում