Մերձավոր Արևելք

Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

1 րոպեի ընթերցում

Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակելի շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրեն Իմադ Խրեյշը հայտնել է, որ փրկարարական խմբերը քաղաքի հյուսիսային Բաբ ալ-Թաբանե թաղամասում փլուզված շենքերի փլատակներից դուրս են բերել և օգնություն ցուցաբերել 8 մարդու։

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։

Վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ նմանատիպ միջադեպն է Տրիպոլիում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում