Միացյալ Նահանգներ

Փարիզը կողմ է արտահայտվել ռազմավարական սպառազինությունների վերահսկողությանը

2 րոպեի ընթերցում

Փարիզը կողմ է արտահայտվել ռազմավարական սպառազինությունների վերահսկողությանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կողմ է ռազմավարական սպառազինությունների վերահսկողությանը՝ փետրվարի 5-ին ռուս-ամերիկյան «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ֆրանսիան հաստատում է, որ պաշտպանում է խոշորագույն զինանոցներն ունեցող միջուկային տերությունների շրջանում ռազմավարական սպառազինությունների վերահսկողությունը, որը ռազմավարական կայունության կարևորագույն գործիք է», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան լիովին հանձնառու է, հատկապես «մեծ հնգյակի» շրջանակներում, ռիսկերի նվազեցմանը և մեր հավաքական անվտանգությունն ամրապնդելու նպատակով դոկտրինաների շուրջ երկխոսության խորացմանը», - հավելել է գերատեսչությունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, բայց կնախընտրեր երկխոսությունը։

«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում