Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն բժշկական կենտրոնում կեղծ ահազանգ են կատարել և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո մուտք են գործել տվյալ բժշկական կենտրոնի ընդունարան և հափշտակել վճարային տերմինալը:

«Այնուհետև, վերջիններս տերմինալը տեղափոխել են ընկերության տարածքի ցանկապատից դուրս և տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով հասանելիություն ստանալով տերմինալի դրամապանակին՝ հափշտակել են խոշոր չափի՝ ընդհանուր 1 մլն 439 հզր 900 ՀՀ դրամ գումար և բաժանել միմյանց միջև:

Բացի այդ, Գ.Մ.-ն և Ա.Ն.-ն 2025 թվականի հունիսի 21-ին մեկ այլ բժշկական կենտրոնի հիվանդասենյակի պատուհանի բաց լինելու հանգամանքից օգտվելով, ապօրինի մուտք են գործել այնտեղ ու փոխլրացնելով միմյանց գործողությունները, վերցրել են վճարային տերմինալը և վազելով դուրս եկել հիվանդանոցից, որից հետո բժշկական կենտրոնի տարածքում տեխնիկական միջոցի գործադրմամբ վճարային տերմինալը վնասելով՝ հափշտակել են այնտեղ գտնվող 447 հզր 700 ՀՀ դրամ գումարը և դիմել փախուստի»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքից մանրամասներ են հայտնում Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նախաքննության ընթացքում Գ.Մ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտը) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (գողությունը):

Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում