«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

4 րոպեի ընթերցում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

«Ռենշին»-ն ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որը գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում։ Ընկերությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ համատեղ իրականացնում է մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Artlife Kempinski Residences, Skyline, WTCY։

Պարտատոմսերի թողարկման առթիվ Ռենշինի ֆինանսական տնօրեն  Քրիստինե Չիչյանը նշում է. «Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը։  Ռենշինի կողմից թողարկվող պարտատոմսերը ոչ միայն ներդրումային հնարավորություն են, այլև` քաղաքաշինության ոլորտում ֆինանսավորման այլընտրանքային գործիքների կիրառության ընդլայնման կարևոր խթան, որը կարող է նպաստել ներդրումային միջավայրի ակտիվացմանը»:

Թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծրագրային ծավալը կազմում է 10 միլիարդ ՀՀ դրամ, որի շրջանակներում թողարկվել է պարտատոմսերի 3 սերիա՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով.

  • Սերիա 1 - 2,300,000,000 ՀՀ դրամ, 12% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ
  • Սերիա 2 - 10,000,000 ԱՄՆ դոլար, 8% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ
  • Սերիա 3 - 10,000,000 ԱՄՆ դոլար, 8․5% արժեկտրոնային եկամտաբերություն, 5 տարի շրջանառության ժամկետ

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը դրամային պարտատոմսերի դեպքում կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի դեպքում` 10,000 ԱՄՆ դոլար: Ձեռքբերման նվազագույն քանակը դրամային պարտատոմսերի դեպքում 10 հատ է, դոլարային պարտատոմսերի դեպքում` 2 հատ: Բոլոր սերիաների դեպքում արժեկտրոնների վճարման պարբերականությունը 6 ամիս է:

Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածն է 2026 թվականի փետրվարի 2-ից մինչ 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

«Ռենշին» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի թիվ 1/29 Ա որոշմամբ:

«Ռենշին»-ի մասին

«Ռենշին»-ը քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որի կողմից իրականացվում է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։

2024թ. վերջի դրությամբ «Ռենշին» ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 102.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ շուրջ 20 մլրդ ՀՀ դրամ։

Հայերեն

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»