Հայաստան

ՆԳ նախարարն այցելել է «Հայ-Փաս» ՓԲԸ-ի ժամանակավոր գրասենյակ

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարն այցելել է «Հայ-Փաս» ՓԲԸ-ի ժամանակավոր գրասենյակ

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ մասնավոր գործընկեր «Հայ-Փաս» ՓԲԸ-ի ժամանակավոր գրասենյակ, անհատական կենտրոնի շինարարության հարթակում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

ՆԳ նախարարին է ներկայացվել մասնավորի կողմից սպասարկման կայանի պրոտոտիպային ձևանմուշը, ծավալվել է քննարկում։

«Հայ-Փաս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեժիս Բուշյեն ներկայացրել է փաստաթղթավորման համար անհրաժեշտ նախագրանցման գործընթացն ապահովող կայքէջի նախնական տարբերակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանված ժամկետներում ավարտին հասցնել մեկնարկած ծրագրերը՝ քաղաքացիների համար ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի ծառայություններ:

Հայաստանի կառավարությունը երկրում կենսաչափական համակարգի ներդրման շուրջ աշխատանքներ է իրականացնում։ Համակարգի ներդրման համար հայտարարված մրցույթում հաղթել է «Հայ Փաս» ընկերությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում